«Կոռուպցիոն ռիսկեր պաշտպանության ոլորտում» հետազոտություն. ՀՀ-ն գտնվում է բարձր կոռուպցիոն ռիսկեր պարունակող երկրների շարքում
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացված «Կոռուպցիոն ռիսկեր պաշտպանության ոլորտում» հետազոտության համաձայն Հայաստանը գտնվում է բարձր կոռուպցիոն ռիսկեր պարունակող երկրների շարքում՝ 17 այլ երկրի հետ մեկտեղ: Հայաստանի հետ նույն խմբում են գտնվում Ուկրաինան, Պորտուգալիան, Թուքիան, իսկ ավելի վատ վիճակում են Ադրբեջանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը: Հետազոտության արդյունքները լրագրողների ներկայացրեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:
Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրությունը կատարվել է 2015 թ. հոկտեմբեր-2016 թ. փետրվարին՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի պաշտպանության և անվտանգության ծրագրի միջոցով և շրջանակներում: Ուսումնաիրությանը կենտրոնացել է հինգ թեմաների վրա՝ քաղաքական, ֆինանսական, գնումների, անձնակազմ, գործողություննեի: Ուսումնասիրությունը կատարվել է 114 երկրի համար:
Ըստ նրա, ի լրումն այս ուսումնասիրության, իրենք իրականացրել են ավելի խորը հետազոտություն՝ ուսումնասիրելով նաև ընտրությունների ոլորտում հնարավոր ռիսկերը, գնումների ոլորտը, ակտիվների օտարումը, վերահսկողությունը խորհրդարանի կողմից:
«Ուսումնասիրության արդյունքում հանգել ենք հետևյալին, որ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի վերահսկողությունն այնքան ուժեղ չէ, ինչը պայմանավորված է որոշ չափով որոշ տվալների գաղտնիության պատճառաբանությամբ, որոշ առումով այդ հանձնաժողովի կարողություններով»,- ասաց նա:
Ըստ Ս.Այվազյանի, ՊՆ-ն բաժնեմաս ունի 11 ձեռնարկությունում, սակայն հնարավոր չէ տեղեկություն իմանալ ինչպիսի եկամուտներ, ծախսեր ունեն այդ ձեռնարկությունները, տվյալները չեն հրապարակվում:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով, համեմատելով աշխարհի բոլոր երկների պաշտպանական բյուջեն երկրի ՀՆԱ-ի հետ՝ Հայաստանն առաջին տասնայկում է այն երկրների շարքում, որոնց պաշտպանական բյուջեն ՀՆԱ-ում ամենախոշորներից է: Ըստ նրա, մի լումա թերծախսումը կամ ոչ արդյունավետ ծախսումը կարող է արժենա մի քանի հարյուր մարդու կյանք: Նա ընդգծեց, որ ՊՆ խոշարագույն ծախս կատարող մարմին է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին