Ամերիկյան ընկերությունը 370 հազար դոլար արժողության շախմատ է ստեղծել
House of Solid Gold ամերիկյան ընկերությունը ստեղծել է ոսկով և թանկարժեք քարերով պատված շախմատի հավաքածու, - գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով Luxurylaunches-ին: Այն կշռում է մեկ կիլոգրամից ավելի և պատրաստված է ոսկուց: Խաղային մակերեսը պատված է դեղին ոսկով և սև ադամանդներով:
Շախմատի քարերը պատրաստվել են ձեռքով, իսկ դրանց ստեղծման համար ոսկերիչներից պահանջվել է ընդհանուր առմամբ 4,5 հազար ժամ: Հավաքածուն զարդարելու համար օգտագործվել է 4874 թանկարժեք քար՝ 125,5 կարատ ընդհանուր քաշով: Հավաքածուի գինը կազմում է 370 հազար դոլար:
Բրենդի հիմնադիր է Կոլորադոյից դիզանյեր Հյու Փաուերը: Հանարճանաչություն նա ստացել է այն բանից հետո, երբ ստեղծել է ատամի ոսկե խոզանակ է ստեղծել ռեփեր Սնուփ Դոգի համար:
Ընկերության աշխատանքներից մեկն է ոսկե հեծանիվն, որի շղթան, անվաճաղերը և ոտնակները պատված են ոսկու 999 հարգով, իսկ նստատեղը պատրաստված է ալիգատորի կաշվից: Հեծանիվի արժեքը 500 հազար դոլար է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին