Ոստիկանությունը կապ չի գտել Մյունխենի հրաձիգի և ԻՊ միջև
Բավարիայի ոստիկանության ղեկավարը հայտարարել է, որ Մյունխենի հրաձիգի բնակարանում հետախուզության արդյունքներով ոչ մի ապացույց չի հայտնաբերվել, որ նա կապ ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Reuters-ին:
Նրա խոսքով, ներկա պահին ոչ մի հիմք չկա, որպեսզի ասվի այն մասին, որ հրաձիգը գործել է հանցակիցների հետ:
Նա նաև նշել է, որ տեղի ունեցածը կապ չի ունեցել փախստականների հետ, իսկ մարդասպանը ծնվել և մեծացել էր Բավարիայում:
Նշենք, որ ավելի վաղ հարորդվել էր, որ Մյունխենի հրաձիգը ծագումով Իրանից է:
Հարակից հրապարակումներ`
- Մյունխենի հրաձիգը ծագումով Իրանից է
- Մյունխենի հարձակումը կասկածվում է որպես ահաբեկչական
- Մյունխենի առևտրային կենտրոնում․ կրակոցներից կան 10 վիրավոր ու սպանվածներ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին