Yeni Akt. «Հայերին սիրող Օզդեմիրը հիմա էլ գյուլենականների սիրահար է դարձել»
Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման գործում լուրջ դերակատարում ունեցած թուրքական ծագումով պատգամավոր Ջեմ Օզդեմիրը կրկին հայտնվել է թուրքական լրատվամիջոներից հարձակման թիրախում: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս անգամ պատճառը ոչ թե Հայոց ցեղասպանության բանաձևի սատարումն է, այլ Էրդողանի վարչակազմի կողմից հալածվող գյուլենականների հարցը:
Հիշեցնենք, թուրքական իշխանությունները հենց գյուլենականներին են մեղադրում հուլիսի 15-ին կազմակերպված պետական հեղաշրջման փորձի համար, ի դեմս նրանց առաջնորդ, իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը:
«Yeni Akit» թերթը գրում է, որ «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը հիմա էլ փորձում է նախաձեռնել մի ծրագիր, որի նպատակը Եվրոպայում քաղաքական ապաստանի տրամադրումն է Էրդողանի վարչակազմի կողմից հալածվող գյուլենականներին: Այդ տեղեկությունը վկայակոչվում է գերմանական «DW» լրատվամիջոցով:
«Հայերին սիրող Օզդեմիրը հիմա էլ գյուլենականների սիրահար է դարձել»,- հեգնում է թուրքական թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին