«Սևանա լիճ 2016» մրցաշարում կրկին եռիշխանություն է
Տեղի են ունեցել շախմատի «Սևանա լիճ 2016» մրցաշարի 6-րդ տուրի հանդիպումները: Առաջին անգամ մրցաշարում տուրում ոչ-ոքիների քանակն ավելին է եղել, քան արդյունավետ պարտիաներինը:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, այս տուրում Դավիդ Անտոն Գուիջարոյի հետ պարտիան ոչ-ոքիով է ավարտել մրցաշարի միանձնյա առաջատար Սամուել Սևյանը: Նույնպիսի արդյունքներ է գրանցվել նաև Հովհաննես Գաբուզյան-Արման Փաշիկյան և Սամվել Տեր-Սահակյան-Վլադիսլավ Արտեմև զույգերի պարտիաներում:
Առաջատարի ոչ-ոքիից օգտվել են Դուդա Յան-Քշիշտոֆը և Վիդիթ Սանթոշ Գուջրաթին: Դուդայից 25 քայլ է պահանջվել, որպեսզի նա հաղթի Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ Վիդիթ Գուջրաթին տուրի ամենաերկար տևած պարտիայում առավելության է հասել Վլադիմիր Օնիշչուկի նկատմամբ:
Վեցերորդ տուրից հետո 3 շախմատիստ` Սամուել Սևյանը, Դուդա Յան-Քշիշտոֆը և Վիդիթ Սանտոշ Գուջրաթին, վաստակել են 4-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին