Ֆեդերերը չի մասնակցի Օլիմպիական խաղերին
Շվեյցարացի հայտնի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ առղջական խնդիրների պատճառով այս մրցաշրջանում այլևս կորտ դուրս չի գա: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
«Ուիմբլդոնի» մրցաշարում 34-ամյա թենիսիստը հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ, որտեղ զիջեց Կանադայի ներկայացուցիչ Միլոշ Ռաոնիչին: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոնը փետրվարին ծնկի վիրահատության էր ենթարկվել, սակայն մինչ այժմ էլ ցավերն անհանգստացնում են նրան:
«Մեծ ցավով հայտարարում եմ, որ Շվեյցարիան չեմ ներկայացնի Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին և բաց կթողնեմ մրցաշրջանի մնացած հատվածը: Բժիշկներիս հետ խորհրդակցելուց հետո դժվարին որոշում կայացրեցի` ավարտել այս մրցաշրջանը, քանի որ պետք է ապաքինվեմ ծնկի վնասվածքից: Իմ սերը թենիսի, մրցաշարերի և երկրպագուների նկատմամբ չի փոխվել: Ամեն ինչ կանեմ` ավելի ուժեղ, առողջ և լավ մարզավիճակում վերադառնալու համար: Շնորհակալ եմ աջակցության համար»,- նշել է Ֆեդերերը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին