Ավտոմեքենաների մաքսազերծման արժեքի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնից
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման խնդրի նկատմամբ, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ քաղաքացիները ավտոմեքենաների մաքսազերծման արժեքի և մաքսազերծման վճարների չափի վերաբերյալ տեղեկատվություն կարող են ստանալ ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնից` զանգահարելով 060 54 44 44 հեռախոսահամարով:
Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին