Զիդան. «Հետագայում նման արդյունքներն անթույլատրելի են»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությունում իր թիմի՝ ՊՍԺ-ից 1:3 հաշվով կրած պարտությունը: Տեղեկացնում է Goal.com-ը:
«Հետագայում նման արդյունքներն անթույլատրելի են, բայց մենք աշխատում են խաղալ հնարավորությունների առավելագույն չափով: Այժմ նախապատրաստվում ենք մրցաշրջանի մեկնարկին, ուստի պետք է արագություն հավաքենք: Գիտենք, որ մրցաշրջանն Իսպանիայում բավական երկար է և մեկնարկը պետք է հաջող լինի:
ՊՍԺ-ի հետ խաղում մեզ չբավականացրեց ագրեսիան՝ հատկապես առաջին խաղակեսում: Դրական պահերից կարող եմ առանձնացնել գնդակին տիրապետելն ու գոլային պահեր ստեղծելը: Պարզ է, որ թիմն այժմ 100 տոկոսով պատրաստ չէ: Դեռ աշխատանք ունենք կատարելու»,- նշել է Զիզուն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին