Սիմեոնե. «Ռեալից» կրած պարտությունը հավասար է հարազատ մարդու մահվան»
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը: 46-ամյա մասնագետը հայտարարել է, որ դժվար է համակերպվել այն փաստի հետ, որ 2-րդ անընդմեջ անհաջողությունն ես կրում միևնույն մրցակցից: Այս մասին տեղեկացնում է «Football Espana»-ն:
«Չեմ կարող բացատրել, թե Միլանում՝ պարտությունից հետո, ինչ էի զգում: Դժվար է բառեր գտնելը, որպեսզի կարողանամ արտահայտել զգացածս: Ինձ համար դա համահավասար էր հարազատ մարդու մահվան, և ես սգում էի:
Հիմա ավելի ուժեղ եմ, երբեք չեմ ասել, որ կլքեմ «Ատլետիկոն», բայց հիմա մրցաշրջանի մեկնարկից առաջ պետք է լավ աշխատենք, օգնենք նորեկներին և օգտագործենք միմիայն մեր լավագույն որակները»,- հայտարարել է Սիմեոնեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան