Տնտեսություն 10:51 29/07/2016

ԻՏՁՄ գործադիր տնօրենի նամակ-ուղերձը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հրապարակել է նամակ-ուղերձ: Նա նշում է, որ սոցիալական ցանցերում հետաքրքրվածության աճ է նկատվում ԻՏՁՄ-ի կողմից իրականացվող նախագծերի նկատմամբ:

«Նախ` թույլ տվեք երախտագիտություն հայտնել այդ առիթով: Միևնույն ժամանակ ենթադրում ենք, որ շատերը ցանկություն ունեն աջակցելու այդ ծրագրերին, և կցանկանային իմանալ, թե ինչպես ներգրավվել նախագծերում:
Ուստի թույլ տվեք հակիրճ ներկայացնել ԻՏՁՄ-ի մի քանի ծրագրեր ու նշել այն գործողությունները, որոնք կօգնեն նշված նախաձեռնությունների ավելի արագ և արդյունավետ իրագործմանը»,-նշում է Կ. Վարդանյանը:

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաները ՀՀ հանրակրթական համակարգում
2016թ. հուլիսի դրությամբ ներդրվել է 133 ինժեներական լաբորատորիա հետևյալ բնակավայրերում:
 

Մինչև 2016 թ-ի ավարտը կունենանք ևս 70 լաբորատորիա, իսկ մինչև 2019թ. հոկտեմբերին կայանալիք WCIT համաշխարհային կոնգրեսը ցանկանում ենք Հայաստանի բոլոր 1300 դպրոցներն ապահովել ինժեներական լաբորատորիաներով: Այսպիսով,  2017-2019 թթ. ընթացքում անհրաժեշտ է տարեկան ներդնել մոտ 370 լաբորատորիա:


Սույն ծրագրի իրականացմանն աջակցելու համար կարող եք`

 Ձեր դպրոցի շրջանավարտներով  խումբ ստեղծել, որը, ի երախտագիտություն դպրոցում ստացած գիտելիքների և հմտությունների, կհանդիսանա սեփական դպրոցում ինժեներական լաբորատորիայի ներդնող: Մեկ ինժեներական լաբորատորիայի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3.5 մլն. դրամ:
 Եթե Դուք ՏՏ ոլորտի տեղացի, կամ սփյուռքահայ մասնագետ եք, ապա կարող եք ստանձնել դասախոսի դեր որևէ խմբակում և, լրացնելով խմբակավարի կողմից տրվող գիտելիքները, համալրել խմբակի երեխաների պրակտիկ գիտելիքները, ապահովել երեխաների կապը ՏՏ ոլորտի հետ: 
 Եթե Դուք ներկա կամ ապագա ՏՏ գործարար եք., ապա վերոնշյալ կետի գործողությունների հետ զուգահեռ կարող եք ապահովել խմբակ հաճախող տաղանդավոր երեխաներին աշխատանքով, աստիճանաբար ներգրավելով նրանց Ձեր բիզնես գործառույթների մեջ:
• Մենք կարող ենք Ձեր հետ պայմանագիր կնքել որպես մարզային խորհրդատու, որը իրականացնելով վերոնշյալ կետերը հանձն կառնի 2 տարվա ընթացքում ձեռնարկություն ստեղծել Երևանից դուրս որևէ տարածաշրջանում, ներգրավելով որպես աշխատակիցներ տվյալ տարածաշրջանի խմբակների աշակերտներին և շրջանավարտներին:
• Կարող եք Հայաստան ներգրավել նախնական ՏՏ գիտելիքներ պահանջող` ցանցային եղանակով իրականացվող ՏՏ աշխատանքների պատվերներ, ապա մենք կօգնենք շրջանավարտներին վարժանքների միջոցով համապատասխան գիտելիքներ ստանալ այդ աշխատանքները կատարելու համար, ինչպես նաև կաջակցենք Ձեզ ստեղծել ընկերություն, որը կգործի ՀՀ որևէ մարզում:

 Եթե ունեք ՏՏ ոլորտի ընկերություն, ապա կարող եք միանալ «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» նախագծին և այցելել դպրոցի երեխաներին, փոխանցել Ձեր փորձը և գիտելիքները, ինչպես նաև փոխադարձ այցերի միջոցով երեխաներին ցույց տալ, ինչպես է գործում ՏՏ ոլորտը:
 Խմբակի շրջանավարտների հետագա հաջողությունը էականորեն կախված է անգլերենի, ինչպես նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտելիքների մակարդակից: Այսպիսով, դուք կարող եք կամավոր կարգով առցանց կամ համայնքներ այցելելիս համալրել երեխաների գիտելիքները այն դպրոցներում, որտեղ տվյալ առարկաների ուսուցումը գտնվում է ոչ բավարար մակարդակի վրա:

 Կարող եք մասնակցել ծրագրին` իրականացնելով նվիրատվություն (հնարավորություն ունեք նշել կոնկրետ, որ դպրոցի համար եք անում նվիրատվությունը): ՀՀ-ից փոխանցում կատարելու համար` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ԻԱՄ, Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300-52916980100: Այլ երկրներից փոխանցումներ կատարելու համար` Account owner: Union of Information Technologies Enterprises, Coverse bank, Account number: 19300-52916980100, SWIFT: COVBAM22:
ԻՏՁՄ կոնտակտային անձ`
Սարգսյան Աննա
[email protected], +374 91 00 91 81

«Զինծառայողների, ինչպես նաև վիրավորների և զոհվածների ընտանիքների անդամների 6-ամսյա դասընթացներ ծրագրավորողի որակավորում ստանալու նպատակով»

Աջակցության հնարավոր տարբերակներն են`
 Խնդրում ենք բոլորին այս գործողությունների ծրագիրը հասանելի դարձնել զինծառայողների և պատերազմից տուժած ընտանիքների շրջանում:
 Եթե ՏՏ մասնագետ եք, կարող եք դասավանդել զինծառայողներին կամավոր, կամ վճարովի հիմունքներով:
 Եթե ներկա կամ ապագա ՏՏ գործարար եք, կարող եք ապահովել խմբակ հաճախող տաղանդավոր երիտասարդներին աշխատանքով, ներգրավելով նրանց Ձեր բիզնես գործառույթների մեջ :
 Եթե ունեք ՏՏ ընկերություն, ապա կարող եք հովանավորել այդ խումբը, հատկացնելով դասախոսներ, նախապատրաստելով տվյալ խումբը հատուկ Ձեր ընկերության պահանջներին, հետագայում այդ դասընթացների անցկացման համայնքում բացելով ձեր ընկերության մասնաճյուղը:
 Խմբակի շրջանավարտների հետագա հաջողությունը էականորեն կախված է անգլերենի, ինչպես նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտելիքների մակարդակից: Այսպիսով, դուք կարող եք կամավոր կարգով առցանց, կամ համայնքներ այցելելիս համալրել խմբակի գիտելիքները տվյալ ուղղություններով:
 Նվիրատվություն անել այս հ/հ-ին / ՀՀ-ից փոխանցում կատարելու համար` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ԻԱՄ, Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300-52916980200: Այլ երկրներից փոխանցումներ կատարելու համար` Account owner: Union of Information Technologies Enterprises, Coverse bank, Account number: 19300-52916980200, SWIFT: COVBAM22/ դասավանդող որակյալ մասնագետների վարձակալությունը ապահովելու համար:
Դասընթացները կանցկացվեն բազմիցս փորձված ուսումնական ծրագրով:
ԻՏՁՄ կոնտակտային անձ`
Ասյա Սեփխանյան
[email protected], +374 94 92 14 06

Ինժեներական ոլորտի մոբիլիզացիոն ծրագիր

 Եթե ինժեներական ոլորտի բարձրակարգ մասնագետ եք և նոր գաղափարներ ունեք ռազմարդյունաբերության ոլորտում, կամ ունեք տեխնոլոգիական ոլորտում արտադրական հնարավորություններ, մեր ծրագրերին աջակցություն ցուցաբերելու համար դիմեք [email protected] հասցեին, նշելով Ձեր հմտությունների շրջանակը:
 Նշեմ, որ ապրիլին հայտարարած ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի շրջանակներում իրագործվող մի քանի նախագծեր, քննարկման փուլերը անցնելով, մոտեցել են պրոտոտիպների պատրաստմանն ու փորձարկմանը: Եթե նախագծերի կոնցեպցիաների մշակման փուլը չէր պահանջում դրամական մեծ միջոցներ, ապա փորձարկումների փուլի համար դա անհրաժեշտ է: Այսպիսով, խնդրում ենք Ձեր հնարավորությունների և ցանկությունների սահմաններում աջակցել փորձարկումների փուլին, նվիրատվություններ անելով այս հ/հ-ին / ՀՀ-ից փոխանցում կատարելու համար` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ԻԱՄ, Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300-52916980200: Այլ երկրներից փոխանցումներ կատարելու համար` Account owner: Union of Information Technologies Enterprises, Coverse bank, Account number: 19300-52916980200, SWIFT: COVBAM22/:
ԻՏՁՄ կոնտակտային անձ`
Հասմիկ Բարխուդարյան
[email protected],  +37499 87 99 04

Հ.Գ.
 Նվիրատվությունների բաշխման ծախսերը որոշվում է ԻՏՁՄ վարչության կողմից :
 Եթե որևէ պատճառով վերոնշյալ կետերով չեք կարող ներգրավված լինել ծրագրերում, խնդրում ենք տալ Ձեր առաջարկությունները, ինչպես նաև տվյալ հայտարարությունը տարածել Ձեր ծանոթների շրջանակում»:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}