ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ շուկայում առաջինը մեկնարկում է դրամական փոխանցումներ TelCell համակարգով
ՎՏԲ-Հայաստան Բանկը Tel Cell ընկերության հետ համատեղ մեկնարկել է դրամական փոխանցումներ կատարելու և ստանալու ևս մեկ հարմարավետ տարբերակ, որը զգալիորեն կխնայի հաճախորդների ժամանակը:
ՎՏԲ-Հայաստան Բանկից մանրասմասնում են, «TelCellTransfer» դրամական փոխանցումների նոր համակարգի օգնությամբ հաճախորդները կարող են ուղարկել և ստանալ արագ դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում: Փոխանցումները կարող են կատարվել ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերի և «TelCell Transfer» համակարգի 15 սպասարկման կետերի միջև, այնպես էլ Բանկի Տեղեկատվական կենտրոնի 8787 հեռախոսահամարին զանգահարելու (դրամական փոխանցման գումարը քարտին ավտոմատ հաշվեգրելու համար) և «ՀեռախոսԲանկ» ծառայության միջոցով (առանց մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության փոխանցում կատարելու համար):
Հետագայում, ՀՀ տեղական այլ բանկերի կողմից «TelCell Transfer» համակարգին միանալու դեպքում փոխանցումները հնարավոր կդառնան նաև «TelCell Transfer» համակարգին միացած նոր անդամ-բանկերի մասնաճյուղային ցանցերում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցում «TelCell Transfer» համակարգով փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է ունենալ միայն անձնագիր և նշել ստացողի տվյալները: Փոխանցումները կարող են կատարվել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ռուսական ռուբլիով: Դրամական փոխանցումը կատարվում է առավելագույնը 5 րոպեի ընթացքում:
Փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը, բայց ոչ պակաս, քան 200AMD/30RUR/0.4USD/0.4EUR: Դրամական փոխանցման դիմաց ստացողից միջնորդավճար չի գանձվում:
«TelCell Transfer» դրամական փոխանցումների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.vtb.am կայքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով TelCell-ի տեղեկատվական կենտրոն 060 27-22-22 հեռախոսահամարով և Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսել է քարտից քարտ փոխանցումներ իրականացնելու հնարավորությունը
- Հատուկ առաջարկ` ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկ ձևակերպող հաճախորդների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցնում է վարկի տոկոսադրույքները՝ դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպման դեպքում
- ՎՏԲ-Հայաստան Բանկի և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ի հաճախորդները կարող են վարկային միջոցներով ձեռք բերել ապահովագրական վկայագրեր
- Տեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպում ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի և Հայաստանի լրագրողների հավաքականի միջև
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ‹‹ՌԵՍՈ›› ընկերության ապահովագրական ծառայությունների փաթեթն առավել շահավետ պայմաններով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard-ի հետ համատեղ գործարկում է «Մեկնում ենք Մալդիվներ» ակցիան
- ՎՏԲ-Հայաստան բանկը շնորհավորում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը արձանագրում է վերանայման հայտերի թվի աճ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծացրել է տրամադրված վարկերի քանակը 2 անգամ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ