Տեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպում ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի և Հայաստանի լրագրողների հավաքականի միջև
Երևանում հունիսի 25-ին տեղի է ունեցել ընկերական հանդիպում ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆուտբոլային թիմի և Հայաստանի լրագրողների հավաքականի միջև: Հանդիպումն ավարտվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի հաղթանակով՝ 6-2 հաշվով,-տեղեկացնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի կազմում ընդգրկվել են Բանկի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Թիմի ավագն է Դավիթ Սիմոնյանը:
Լրագրողների թիմի կազմում խաղում էին տարբեր լրատվամիջոցների աշխատակիցներ՝ «Արմենիա» հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, «4-րդ իշխանություն» թերթի տնօրեն Մհեր Ղալեչյանը և այլոք: Lրագրողների թիմի ավագը «Մեդիամաքս» մեդիաընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն է, գլխավոր մարզիչը՝ ՀՀ Առաջին ալիքի սպորտային ծրագրերի տնօրեն Կարեն Գիլոյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահ Յուրի Գուսևն ասել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, մասնավորապես, իր ֆուտբոլային թիմին: Աշխատակիցները հետևում են թիմի խաղերին, աջակցում և ուրախանում են հաջողություններով: Չնայած խաղի սիրողական բնույթին` երկու թիմերն էլ ցուցադրեցին հետաքրքիր ֆուտբոլային խաղ: Շնորհակալություն ենք հայտնում լրագրողների թիմին հիանալի խաղի և դրական տպավորությունների համար, իսկ մեր թիմին շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ»:
«Մեդիամաքս» մեդիաընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն էլ նշել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի հետ ընկերական հանդիպումը ընթանցավ դինամիկ. երկու թիմերն էլ ձգտում էին հաղթանակի: Հուսով եմ, որ նման հանդիպումները ժամանակի ընթացքում կդառնան ավանդական և կծառայեն ոչ միայն առողջ ապրելակերպի տարածմանը, այլև բանկային հատվածի և մեդիա դաշտի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը»: