Ֆիլիպ Լամ. «Չեմ ցանկանում դատել Շվայնշտայգերին»
«Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի՝ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում մրցելույթները դադարեցնելու մասին որոշումը: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:
«Չեմ ուզում դատել Բաստիանին: Դա նրա որոշումն է: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ինքն է ընտրություն կատարում: Բավական երկար ենք Շվայնշտայգերի հետ հանդես եկել նույն թիմում, և ես կարող եմ նրան ընկեր համարել: Միասին բազմաթիվ փորձությունների միջով ենք անցել ինչպես պատանեկան տարիքում, այնպես էլ հիմա: Պարզապես հաջողություն կմաղթեմ՝ հարգելով նրա ընտրությունը»,- ասել է Լամը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին