Մասիսի գործող քաղաքապետի որդին պաշտոն է ստացել.«Հրապարակ»
Մասիսի գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանը սեպտեմբերի 18-ի ընտրություններին կաջակցի իր երիտասարդ կուսակից Դավիթ Համբարձումյանին, որին հարազատ կուսակցությունը նախընտրել է իրենից։ Չնայած տեղեկություններին, թե Հակոբյանը նեղսրտել է, որ մարզային կառույցն իրենից երես է թեքել, վերջին օրերին նա սկսել էր Համբարձումյանի հասցեին դրական արտահայտվել։ Հակոբյանի այդ աջակցությունը պարզապես կուսակցական կարգապահությամբ չէ պայմանավորված․ «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ նրա որդուն պաշտոն են խոստացել։
«Երեկոյան արդեն թերթի աղբյուրները հաստատել են այս լուրը․ Սաշա Հակոբյանի որդին՝ Հովհաննես Հակոբյանը, արդեն իսկ նշանակվել է Մասիսի անձնագրային ծառայության պետ։ Երեկ նրան ներկայացրել են ոստիկանության անձնագրայինի աշխատակազմին»,-գրել է «Հրապարակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին