WikiLeaks-ը Քլինթոնի մասին նոր փաստաթղթեր կհրապարակի
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ կայքը ծրագրում է հրապարակել ԱՄՆ նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի գործունեության հետ կապված փաստաթղթերի հերթական մասը: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Fox News-ին:
«Չեմ ուզում ժամանակից շուտ խաղաքարտերը բացել, բայց կարող եմ ասել, ոոր սրանք տարբեր հաստատություններից ստացած, տարբեր փաստաթղթեր են, որոնք կապված են նախընտրական արշավի հետ»,-ասել է նա:
Ասանժը նշել է, որ նյութերից մի քանիսը «բավականին հետաքրքիր են» իրենք իրենցով, մյուսներն արդեն հայտնի տեղեկությունները «այլ տեսանկյունից են ներկայացնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ