Նաիրա Զոհրաբյանը՝ Աբրահամ Մանուկյանի որդու պաշտոն ստանալու մասին. «Իրավունք»
ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Հակոբ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության էներգետիկայի պետական տեսչության պետ։
«Իրավունքը» ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս եղավ, որ ընդդիմադիր պատգամավորի որդին՝ պաշտոն է ստացել էներգետիկայի նախարարությունում։ «Ես որևէ արձագանք չունեմ, քանի որ պարոն Մանուկյանին ո՛չ ես, ո՛չ իմ կուսակից գործընկերների մեծ մասը մի քանի ամիս չենք տեսել ԱԺ-ում ու խմբակցությունում։ Թե պաշտոն ստացել է, չի ստացել Աբրահամ Մանուկյանի որդին, նման տեղեկություն չունեմ։ Անկեղծ ասած, դա ոչ իմ մեկնաբանելու խնդիրն է, ոչ էլ իմ հետաքրքրությունների տիրույթում է»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։
Մյուս հարցին՝ ինչպես է ընդդիմադիր համարվող քաղաքական գործչի որդին պաշտոն ստացել, ԲՀԿ առաջնորդը հորդորել է այդ հարցն ուղղել նրան։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին