Ճապոնիայի ավելի քան 470 հազար բնակչի խորհուրդ է տրվել տարհանվել
Ճապոնիայի ավելի քան 470 հազար բնակչի խորհուրդ են տվել տարհանվել «Լայոնրոկ» ուժեղ թայֆունի պատճառով: Արդեն յոթ մարդ վիրավորել է: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը:
Տարհանվելու խորհուրդ է տրվել Աոմորի, Իվատե, Միյագի շրջանների բնակիչները: Ներկա պահին մոտ 4 հազարդ մարդ գտնվում է տարհանման կենտրոններում:
Հոնսյու կղզու հյուսիսում արդեն 83 հազար մարդ մնացել է առանց լույսի, քանի որ ծառերն ընկել են լարերի վրա և վնասել: Այդ ուղղությամբ ավելի քան 120 ավիաչվերթ է հետաձգվել:
Օդերևութաբանները գնատատում են թայֆունը շատ ուժեղ: Քամու ուժգնությունը՝ 35 մ/վ արագությամբ: Թայֆունը շարժվում է հյուսիս-արևմուտք 40 կմ /ժ արագությամբ՝ իր հետ բերելով ուժեղ քամիներ և հորդարառ անձրև: