Շտայնմայերը պատասխանել է Չավուշօղլուին
Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը քննադատել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը գերմանացի քաղաքական գործիչների՝ «Ինջիրլիք» ռազմաբազա այցելելու թույլատվության համար առաջադրված պայմաններին: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
«Գերմանացի պատգամավորները պետք է ունենան «Ինջիրլիք» ռազմաբազա առանց որևէ խոչընդոտի այցելելու հնարավորություն: Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը որևէ կապ չունի խնդրի հետ, և այս մասին ես արդեն խոսել եմ Չավուշօղլուի հետ»,- ասել է Շտայնմայերը:
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ իրենք կթույլատրեն գերմանացի պաշտոնյաներին այցելել Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազա, եթե վերջիններս վերանայեն իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին