Չինաստանը ծրագրում է տասը տարում 60 նոր ատոմակայան կառուցել
Չինաստանը 570 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնի՝ երկրում առաջաիկա տասը տարում 60 նոր ատոմային էլեկտրակայան կառուցել համար: Այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ին՝ հղում անելով է Չինաստանի միջուկաէներգետիկական տեխնոլոգիաների պետական ընկերության (SNPTC) փոխնախագահ Չժեն Գուանմինին:
Նրա խոսքերով՝ ճյուղի երեք խոշորագույն ընկերությունները՝ SNPTC-ն, Չինաստանի ազգային միջուկային կորպորացիան (CNNC) և China General Nuclear Power Corporation-ը, յուրաքանչյուրը տարեկան առնվազն երկուական ատոմակայան են կառուցելու:
Այժմ Չինաստանում գործում են 28 ԳՎտ ընդհանուր հզորությամբ 30 էներգաբլոկներ, ևս 24 էներգաբլոկներ շինարարության փուլում են:
Ավելի վաղ Չինաստանի ազգային միջուկային կորպորացիայի ղեկավար Սուն Սինը հայտնել էր, որ ՉԺՀ-ն 2016 թվականի վերջին կսկսի առաջին լողացող ատոմակայանի շինարարությունը: Նրա խոսքով՝ ատոմակայանը շահագործման կհանձնվի 2019 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին