ԱՄՆ-ում ոստիկանները հրազենով վիրավորել են իրենց չենթարկված աֆրոամերիկացուն
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Էլ Կանյոն քաղաքում ոստիկանները հրազենային կրակ են արձակել աֆրոամերիկացու ուղղությամբ, որը հրաժարվել է կատարել իրավապահների պահանջները։ Ոստիկանների արձակած կրակից տղամարդ աֆրոամերիկացին վիրավորվել է, փոխանցում են ամերիկյան լրատվամիջոցները։
Ոստիկանությունը հայտարարել է, թե աֆրոամերիկացին հրաժարվել է ենթարկվել իրենց հրամաններին, ինչից հետո ոստիկանները կրակեն են նրա վրա։ Տուժածը լուրջ վնասվածքներ է ստացել։
Այդուհանդերձ դեպքի ականատեսները պատմել են, որ ոստիկանների նախազգուշացումը չի լսվել, և ոստիկանները արձակել են հինգ կրակոց։ Նշվում է, որ դեպքի ժամանակ տուժածի կողքին եղել է նաև նրա քույրը։
Դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին