ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը չի մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը
«Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը չեմ մասնակցել, իսկ հանդիպման մասին իմացել եմ արդեն հանդիպումից հետո»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի անդամ, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար Կարինե Դանիելյանը:
«Վազգեն Մանուկյանն ինձ բացատրեց՝ հրավերը եղել է, որ մասնակցեն այն անդամները, ովքեր տնտեսության զարգացմամբ են զբաղվում: Չեմ ուզում դեռ ասել, ընկալել, որ սա դարձյալ բնապահպանության նկատմամբ արհամարհական վերաբերմունքի դրսևորում է, ինչը մենք ամենուր տեսնում ենք»:
Բնապահպանը հույս հայտնեց, որ 25 տարվա ընթացքում այս մի կտոր հողի նկատմամբ բարբարոս բարբարոս վերաբերմունքը չի շարունակվի. «Էկոլոգիական խնդրիների նկատմամբ վերաբերմունքն արհամարհական է եղել ու շարունակվում է: Բնապահպանները շարունակ ողբացել են, իսկ մնացածն ինչ ուզել արել են»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին