«Համագործակցության ութ երկրների» մեջ են Հայաստանն ու Ադրբեջանը
Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ-ի անդամ երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստը, որը նախագահելու է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը: Այս մասին հաղորդում է «Տասս» լրատվական գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի ՊՆ մամլո ծառայությանը:
«Համագործակցության ութ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն ռազմական ոլորտում փոխգործակցության հարցերը, կամփոփեն 2016 թվականին բազմակողմ ռազմական համագործակցության արդյունքները և կհամաձայնեցնեն հաջորդ տարում զինված ուժերի համատեղ միջոցառումները»,- նշվում է ՌԴ ՊՆ մամլո ծառայության մամլո հաղորդագրության մեջ:
Նիստի ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի կապի համակարգի, ռազմական նշանակության միասնական տեղեկատվական համակարգի կատարելագործման և զարգացման, ինչպես նաև Համագործակցության շրջանակներում հումանիտար ականազերծման համատեղ ինժեներային ստորաբաժանման ստեղծման հետ կապված հարցերը։
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ