Շաբոյան. ՌԴ առևտրային ցանցեր-հայ արտադրող հարաբերությունները կդրվեն իրավական հիմքի վրա
Այսօր արդեն զգալի հաջողությամբ համագործակցում են ՌԴ առևտրային ցանցերն ու հայ արտադրողները: ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների խորհրդի՝ Մոսկվայում կայացած նիստի ժամանակ հայտարարել է նիստը նախագահող ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ ՏՄՊՊՀ-ը Հայաստան էր հրավիրել ռուսական խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներին՝ ապրանքների մատակարարման հետ կապված երկկողմ խնդիրների քննարկման և լուծման նպատակով:
«Մեր հանդիպումից ընդամենը մի քանի ամիս անց արդեն կարող ենք խոսել զգալի ձեռքբերումների մասին: Այսօր արդեն տասնյակ տնտեսվարողներ Հայաստանում, ինչպես նաև ՌԴ-ում, որոնցից մի քանի խոշոր ընկերությունների ղեկավարներ այստեղ ներկա են, իրենց գոհունակությունն են հայտնում մատակարարման ոլորտում ստեղծված նոր ու ավելի բարեկիրթ հարաբերությունների համար»,-ասել է Շաբոյանը:
Հանձնաժողովի նախագահը խիստ կարևորել է բարեխիղճ վարքագծի կանոնների կիրառումը, որն իրավական հիմքի վրա կդնի և կկանոնակարգի մատակարար-առևտրային ցանց փոխհարաբերությունները:
«Ապրանքի ձեռքբերումից սկսած մինչև իրացում և վճարում, ինչպես նաև տարաձայնությունների առաջացման դեպքում լուծման մեխանիզմները ևս ներառելու ենք փաստաթղթում»,-նշել է նա:
Համատեղ վարույթների իրականացման շտաբի անդամներին նա հանձնարարել է սեղմ ժամկետներում ծանոթանալ փաստաթղթի նախագծին և նախքան ուժի մեջ մտնելը ներկայացնել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:
Հանձնաժողովից տեղեկացնում են, որ հաջորդ նիստի առանցքային թեմաներն են լինելու գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության, մատչելի պայմաններով բնակարանաշինության խոչընդոտներին, ինչպես նաև ավիատոմսերի վաճառքի գնային քաղաքականությանն առնչվող հարցերը և հանձնարարել է ներկայացնել այդ ուղղություններով իրենց երկրներում կատարվող աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
- ՏՄՊՊՀ. «Յանդեքս»-ը գործում է անարդար մրցակցային կանոններով
- Ռուսաստանում առևտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են հայկական ընկերությունների մուտքը մանրածախ առևտրի ոլորտ. Քննարկում՝ Երևանում
- Շաբոյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է հայ տնտեսվարողների դժգոհությունները
- Արտակ Շաբոյանը կղեկավարի ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային մարմինների խորհուրդը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին