Դիրքերում Վահագն Վիրաբյանի սպանության համար շարքային զինծառայողի է մեղադրանք առաջադրվել
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ սպանության համար մեղադրանք է առաջադրվել շարքային զինծառայողի:
Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող՝ շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ կրակահերթ է արձակել նույն զորամասի մեկ այլ շարքային զինծառայող՝ իրեն ամրակցված ինքնաձիգից։
Վ. Վիրաբյանը դեմքի և կրծքավանդակի շրջաններում ստացած հրազենային վնասվածքներից մահացել է։
Նշվում է, որ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, դրդապատճառը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ շարքայինին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Հարակից հրապարակումներ`
- Բացահայտվել է ժամկետային զինծառայող Վահագն Վիրաբյանի սպանությունը, և կասկածյալը ձերբակալվել է
- Մարտական դիրքերում հերթապահության ժամանակ ժամկետային զինծառայող է սպանվել
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան