Թաիլանդ ժամանող զբոսաշրջիկներին սև ժապավեններ են տալիս
Հոկտեմբերի 13-ին վախճանված Փուﬕպոն Ադուլյադեթ թագավորի հիշատակին հայտարարված ազգային սգի կապակցությամբ Թաիլանդում վարքի հանձնարարականներ բովանդակող հատուկ բրոշյուրներ կհանձնեն երկիր ժամանող զբոսաշրջիկներին: «Գազետա.ռու»-ն գրում է, որ նման կարգադրություն արել է թագավորության զբոսաշրջության և սպորտի նախարարության փոխվարչապետ Տանասակ Պատիմապրակոռնը:
«Թաիլանդ ժամանող զբոսաշրջիկներին ինքնաթիռում նաև կբաժանվեն սև ժապավեններ, որոնք կարելի Է ամրացնել հագուստին»,-հայտնել Է կառավարության ղեկավարի տեղակալը:
Թաիլաիդի բնակիչների ﬔծամասնությունը սգո օրերին կրում Է սև կամ սպիտակ հագուստ: Ավելի վաղ իշխանությունները հայտնել Էին, որ վշտակցությունը կարելի Է հայտնել նաև սև ժապավենի օգնությամբ՝ այն ամրացնելով հագուստին կամ կապելով թևքերին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին