Մովսես Հակոբյանը զանգահարել է Վահան Բադասյանին ու փորձել է բացատրություններ ստանալ. ՉԻ
«Չորրորդ իշխանություն»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Արցախի պատերազմի վետերան, նախկին զինվորական Վահան Բադասյանն, այն բանից հետո, երբ հրապարակային կոռուպցիոն բնույթի հայտարարություններ է հնչեցրել՝ կապված ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ, վերջինս ուղղակի զանգահարել է Բադասյանին։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Հակոբյանը փորձել է բացատրություններ ստանալ Բադասյանից այն մասին, թե ինչու է նա կեղծ հայտարարություններ անում ու անհարկի շահարկում իր անունը․ Բադասյանն էլ նշել է, թե ինքը Հակոբյանի դեմ ոչինչ չունի, պարզապես վրդովվել է վարչապետի՝ «դպրոցներում մայր և աղջկա ինստիտուտի» մասին հայտարարություններից և ընդամենը փորձել է նրան հակադարձել։ Բադասյանը վստահեցրել է Հակոբյանին, որ նա վերջինս դեմ ոչինչ չունի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին