Նոյեմբերին ջերաստիճանը կլինի նորմայի սահմաններում
«Նոյեմբերի ամսական ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը՝ նշելով, որ նորման հանրապետության տարբեր մարզերում տարբեր է:
«Նորման մայրաքաղաքում ու Արարատյան դաշտում տատանվում է 5-7 աստիճանի սահմաններում: Նոյեմբերն անցումային ամիս է, ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվում է ամսվա սկզբին, այնուհետև նվազում: Չնայած այս տարվա նոյեմբերը համեմատաբար կսկենք ավելի ցածր ջերմաստիճանով՝ Արարատյան դաշտում առավելագույն ջերմաստիճանը կլինի 12-13 աստիճան: Սակայն ամսական կանխատեսմամբ չենք բացառում, որ նոյեմբերին առանձին օրեր Արարատյան դաշտում առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել 15-16 աստիճանի»,-նշեց Զարուհի Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ վերջին տասը տարիների նոյեմբերները եղել են նորմային մոտ կամ դրանից բարձր ջերմաստիճանով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ