Նախարար. Որակյալ գյուղարտադրանքն իրացման խնդիր չունի
ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանն այսօր Աժ եկած գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվեց գյուղոլորտի հետագա զարգացումից: Պատգամավորն ասաց՝ գյուղացիների հետ շփումների արդյունքում հասկացել է, նրանց հիմնական խնդիրը արտադրանքի իրացման հետ է կապված: Նա հիշեցրեց, որ տնտեսության այս ճյուղը դեռ վեց տարի առաջ գերակա է ճանաչվել, ոլորտի զարգացման ռազմավարություն է մշակվել ու ընդունվել:
«Դրանից անցել է վեց տարի: Որոշակի բան արվել է: Սակայն չընդունվեց Գյուղատնտեսության մասին օրենքը, որը ոլորտի զարգացման հիմնական փաստաթուղթը պետք է դառնար»,-ասաց պատգամավորը, ցանկություն հայտնելով նորանշանակ նախարարից տեղականալ ոլորտի զարգացումը շարունակվելու է հի՞ն, թե նո՞ր իրավական ակտերով:
Նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ օրենքն իր սեղանին է, ծանոթանում է:
«Եթե կա ռազմավարություն, միջոցառումների ցանկ, ապա մենք պետք է հիմնավորենք, թե օրքանով է օրենքի ընդունումն անհրաժեշտություն, ի՞նչ է դա մեզ տալիս»,-ասաց գործադիր մարմնի ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է պատգամավորի հարցին, նախարարն ասաց, որ ոլորտին վերաբերող ցանկացած ծրագիր պատրաստ է քննարկել: Համամիտ է՝ կարևորագույն հարցը իրացման խնդրի լուծումն է:
«Ֆերմերների հետ մենք պետք է կարողանանք գալ այն եզրակացության, որ արտադրանքը պետք է լինի որակով, արդյունավետությունը պետք է բարձրանա: Քանի դեռ որակն ու արդյունավետությունը ցածր են, մթերումը կմնա խնդիր: Ֆերմերը պետք է շահագրգռված լինի որակի ապահովման գործում»,-ասաց Առաքելյանն ու ավելացրեց, որ մարզային այցերի ժամանակ ֆերմերների հետ հանդիպմանը այս հարցն անպայման քննարկվում է:
Նախարարը վստահեցրեց, որ որակյալ արտադրանքը չի մնա, այսօր չի ծախվում այն արտադրանքը, որն անորակ է:
«Որակով և բարձրակարգ արտադրանքը մթերվում է: Գյուղացին պետք է մթերողի հետ պայմանավորվի, անորակը՝ էժան, որակյալը՝ թանկ»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Իգնատի Առաքելյանը՝ կարտոֆիլի գների մասին
- Փորձագետ. Հայաստանում առավել շատ բողոքում են արտադրողները
- Կարտոֆիլագործներն անելանելի վիճակում են
- Սեպտեմբերի 1-ին դպրոցական զանգ չի հնչել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում
- Լուսառատցիները պահանջում են վճարել մթերած խաղողի դիմաց
- Վարունգը իրացնելու համար գյուղատնտեսական տոնավաճառներում արմավիրցիների համար լրացուցիչ տեղեր կհատկացվեն
- Արարատում խաղողը մթերել են աղբի մեքենայով
- Գյուղացին 1,5 տոննա փչացած ծիրանը թափել է «Նոյան»-ի առաջ. պահանջում է փոխհատուցում
- «Ձեզ ենք ընտրել, արա´, եկեք տեր եղեք». Ծիրանը հերթի մեջ փչանում է, գյուղնախարարությունից ասում են՝ արտառոց բան չկա (տեսանյութ)
- Գյուղացին ինֆարկտի է հասել . Ծիրանը քաղել է, տանող չի եղել
- Գյուղացին կանգնել է խնդրի առջև… Կարտոֆիլը, կաղամբը շատ է, իրացում չկա
- Արմավիրում դժգոհել են. Կաղամբը լավ չի իրացվում
- Գյուղնախարարը Լոռիում խոստացել է կաղամբը մթերել, հակակարկտային կայան ու վարկ տրամադրել
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ