Արմավիրում դժգոհել են. Կաղամբը լավ չի իրացվում
Արմավիրի մարզում արդեն կատարվել է 5000 հա աշնանացան` նախորդ տարվա 4110 հեկտարի դիմաց: Այս թվերը ներկայացվել են մարզ այցելած փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին:
Տարածքային կառավարման նախարարության հաղորդմամբ, ցանքատարծությունների ավելացմանը նպաստել է կառավարության կողմից իրականացվող սերմարտադրության ծրագիրը:
Տարվա ընթացքում արտադրվել է 98.4 հազ. տոննա խաղող` անցած տարվա 97. 5 տոննայի դիմաց: Մարզի վերամշակող գործարանները մթերել են 33, 810 տոննա` նախորդ տարվա 33, 594-ի փոխարեն: Բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրանքի ծավալն այս տարի կազմել է 296,4 հազ. տոննա ` 270,4 հազ. տոննայի դիմաց, արտադրվել է 59,3 հազ. տոննա պտուղ` նախորդ տարվա 9,5 հազ. տոննայի դիմաց:
Նշվել է, որ որոշակի դժվարություններ կան հատկապես կաղամբի բարձր բերքի իրացման առումով: Տվյալներ ներկայացվել են նաև ոռոգման ջրի վարձավճարների գանձման ցուցանիշների վերաբերյալ. նոյեմբերի 1-ի դրությամբ գանձվել է հասույթի 64,8 տոկոսը կամ 1,4 մլրդ դրամ:
Ա. Գևորգյանը պատասխանատուներին հորդորել է հետևողական աշխատանքներ իրականացնել վարձավճարների հավաքագրման ուղղությամբ: Փոխվարչապետին զեկուցվել է նաև սերմացուի վերադարձելիության և բաշխման, գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ