Փորձաքննությամբ պարզվել է, որ լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողները թմրամոլ են
Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանելու համար մեղադրվող բոլոր 6 անձինք թմրանյութ են օգտագործել և բոլորն էլ թմրամոլ են։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։
«Դատատոքսիկաբանական փորձաքննությունը ցույց է տվել, որ Եղիշե Խաչատրյանի սպանության համար մեղադրվող բոլոր մեղադրյալները այդ ժամանակ թմրանյութ են օգտագործած եղել», -հայտարարեց փաստաբանը։
Ասուլիսին ներկա լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը պնդեց, որ նրանք թմրամոլներ են ու այժմ էլ բերդում օգտագործում են։
Մանրամասն` տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Լեզվաբանի ամուսնու սպանության գործով ձերբակալվել է 4-րդ կասկածյալը
- ՀՔԾ. Լեզվաբանի ամուսնու սպանության գործով ևս երկու անձ է կալանավորվել
- Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողներից մեկը հարկադիր կատարող է
- Լեզվաբանի ամուսնու սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ, 2-ը հետախուզվում են
- Հայտնի լեզվաբանի ամուսնու դաժան սպանության կասկածյալը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ