ՀՔԾ. Լեզվաբանի ամուսնու սպանության գործով ևս երկու անձ է կալանավորվել
Դատական ակտերի հարկադիր կատարողի, ինչպես նաև այլ անձանց կողմից Եղիշե Խ.-ին սպանելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշումներ են կայացվել Արտաշես Չ.-ին և Արարատ Ն.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ, վերջիններս 2016թ. հունիսի 12-ին՝ ժամը 4:00-ին, ինքնակամ ներկայացել են ՀՀ ոստիկանություն: Այնուհետև դատարանի կողմից արդեն իսկ կայացված խափանման միջոցի հետագա կիրառման օրինաչափությունն ապահովելու նպատակով, մեղադրյալները ներկայացվել են դատարան, և վերջիններիս նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չի փոփոխվել:
Աղբյուրը հիշեցնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կ.-ն, Արտաշես Չ.-ն, Արարատ Ն.-ն և ինքնությունները չպարզված այլ անձինք Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Եղիշե Խ.-ին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Եղիշե Խ.-ին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Հիշեցնենք նաև, որ նույն քրեական գործի շրջանակներում Խաչիկ Կ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով և վերջինս ավելի վաղ կալանավորվել էր:
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ կասկածվող հետախուզվողները կալանավորվել են
- Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողներից մեկը հարկադիր կատարող է
- Լեզվաբանի ամուսնու սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ, 2-ը հետախուզվում են
- Հայտնի լեզվաբանի ամուսնու դաժան սպանության կասկածյալը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ