Ինչպես են ռուս-իրանական շահերը համընկնում են «հայկական ենթատարածաշրջանում»
Ռուս-իրանական հարաբերություններին նվիրված ծավալուն վերլուծական անդրադարձ է գրել ռուսական «fmgnews.info» տեղակատվական վերլուծական պորտալը:
Աղբյուրը նշում է, որ տարածաշրջանային `մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի պարագայում Իրանը, ինչպես Ռուսաստանը շեշտը դնում է «միջնորդական գործառույթների վրա»` ձգտելով ապահովել «հակամարտող կողմերի ուժերի հավասարակշությունը»:
«Ռուսաստանի և Իրանի աշխահաքաղաքական շահերը մեծ մասամբ համընկնում են հայկական ենթատարածաշրջանում, որը մենք դիտարկում ենք շատ ավելի լայն, քան թե ներկայիս անկախ Հայաստանի տարածքն է»,- նշում է հեղինակը:
Աղբյուրը շեշտում է, որը որ Հայաստանը Ռուսաստանի ավանդական քրիստոնյա դաշնակիցն է:
«Պարսկաստանի հետ հայերին կապում են բազմաթիվ պատմական շահեր, որոնց հիմքում ընկած է Իրանի և Թուրքիայի բազմամյա մրցակցությունը»,- գրում է «fmgnews.info»-ն:
Հեղինակը գրում է, որ Հայոց Ցեղասպանության իրագործումից ի վեր Թուրքիան արտաքին հարաբերություններում հանդիսանում է հայություն համար «ամենաանընդունելի սուբյեկտը»:
«Թուրքիայի նկատմամբ փոխադարձ հակակրանքը Հայաստանին և Իրանին վեր է ածում աշխարհաքաղաքական դաշնակիցների: Հենց այս պատճառով է, որ Իրանը ակտիվորեն պաշտպանում է Հայաստանի շահերը և Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակը»,- նշում է հեղինակը:
«Ոչ պակաս կարևոր է, որ Հայաստանը, գտնվելով ռուսական ազդեցության գոտում, կարող է վերահսկել և ակտիվորեն ներազդել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա նավթամուղի հավանական կառուցման գործընթացի վրա»,- գրում է «fmgnews.info»-ն` հավելելով, որ հայկական զինված ուժերը հանդիսանում են Բաքվի արտաքին քաղաքականության վրա ազդեցության նշանակալի լծակներից մեկը:
Ըստ հեղինակի՝ այս տեսանկյունից Մոսկվան շահագրգռված է վերոնշյալ «նավթային հարցը» ուղղակիորեն կապել ԼՂ հակամարտության հետ և աջակցել հայկական կողմին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին