Քաղաքական 19:31 30/12/2016 Հայաստան

2016թ. ևս կարողացանք սաստել թշնամուն և խաղաղություն պարտադրել. Մովսես Հակոբյան

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել.

«Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նորից Ամանոր է, և  նորից մենք մեզ պարտավորված ենք զգում մի հետադարձ հայացքով վերհիշելու ու ամփոփելու անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած այն ամենը, ինչը կարևոր է եղել մեզ համար: Իհարկե, մեզնից յուրաքանչյուրը իր անձնական կյանքն ունի՝ մարդկային բոլոր վայրիվերումներով, որում կան հաջողություններ ու անհաջողություններ, ուրախություններ ու տխրություններ, բայց իմ ամանորյա շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի անձնակազմին, անշուշտ, մի անդրադարձ է հայոց ազգային բանակին, որը մենք բոլորս ենք ներկայացնում, և որը մեր ազգային ամենակարևոր արժեքներից մեկն է:

Նախ ասենք, որ 2016-ը հոբելյանական, հիշարժան տարի էր: Ողջ հայությունը հանդիսավորությամբ նշեց անկախ Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձը: 2017-ը նույնպես հոբելյանական է: Շուտով՝ ընդամենը հաշված օրեր անց, նույնպիսի ոգեւորությամբ կտոնենք նաեւ մեր բանակի 25 ամյա հոբելյանը:

Բանակի համար տարվա ամենահիշարժան իրադարձությունը, ինչ խոսք, զինվորական շքերթն էր: Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կայացած այդ աննախադեպ զորահանդեսը՝ ցուցադրված զինտեխնիկայի առումով, Հայաստանի Հանրապետության անկախության ամենանշանակալից ձեռքբերումներից մեկի՝ հայոց բանակի հարձակողական եւ պաշտպանական մեծ ներուժի վկայությունն էր: Բանակը իր ողջ հզորությամբ ներկայացավ ժողովրդին, հակառակորդին էլ ցույց տվեց, որ ունակ է մարտական գործողություններով կասեցնելու մեր հայրենիքի նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգություն, ինչը գործնականում արեց քառօրյա պատերազմի ժամանակ:

Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցած հակառակորդին, որը կիրառեց իր սպառազինության ամբողջ համակարգը, հայ զինվորը հետ շպրտեց՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ բարձր ու անընկճելի է իր մարտական ոգին:

Այսպիսով, 2016թ. ևս կարողացանք սաստել թշնամուն և խաղաղություն պարտադրել: Դա, իհարկե, արվեց մեծ ջանքերի, մեր ուժի, քրտնաջան աշխատանքի, ցավոք, նաև զոհերի գնով: Մենք գլուխ ենք խոնարհում թշնամու հետ ընդհարման ժամանակ զոհված մեր զինծառայողների շիրիմների առաջ, հպարտանում ենք նրանց գործած անօրինակ սխրանքներով: Նորից խորապես վշտակցելով բոլոր զոհվածների հարազատներին՝ առաջին հերթին նրանց եմ շնորհավորում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ու ցանկանում համբերություն և տոկունություն:

2016 թվականին, առաջնորդվելով «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով և տարին հայտարարելով «Հրամանատարական պատրաստության տարի», կարողացել ենք բանակային կյանքի բոլոր ոլորտներում ապահովել զարգացման շարունակական աճ:

Ամփոփելով տարին՝ մենք այսօր կարող ենք հաջողություններ արձանագրել թե՛ մարտական պատրաստության բարձրացման, թե՛ միջազգային խաղաղապահ առաքելություններին մեր մասնակցության և թե՛ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ու, ընդհանրապես, բարենորոգումների ծրագրի իրականացման առումով:

Տարվա ընթացքում բանակի ղեկավարության ուշադրության կենտրոնում են եղել անձնակազմի ուսուցման խնդիրները: Անցկացվել են մի շարք զորավարժություններ, մարզումներ, մրցույթներ, ինչպես նաև հավաքներ, որոնք նպատակաուղղված են եղել զինծառայողների մասնագիտական պատրաստության կատարելագործմանը, մարտական ոգու բարձրացմանը: Պարզ ճշմարտություն է. հաղթում է այն բանակը, որը ավելի լավ է ուսուցանված, որի զինվորը կարգապահ է, լավ է տիրապետում ռազմական տեխնիկային, բարդ իրավիճակներում ճիշտ որոշումներ է ընդունում:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարտական հերթապահության բարելավման հարցերին: Մի շարք միջոցառումներ են իրականացվել առաջնագիծը տեխնիկական սարքավորումներով հագեցնելու, ինժեներական առումով ամրապնդելու, կենցաղային պայմանները լավացնելու համար:

2016թ. ավելի է ընդլայնվել մեր համագործակցությունը արտերկրի զինված ուժերի հետ: Համատեղ իրականացված զորավարժությունների կամ մարտական խնդիրների կատարման ժամանակ մեր բանակի սպաներն ու զինվորները աչքի են ընկել իրենց մասնագիտական ունակություններով, արժանացել են բարձր գնահատականների:

Տարեցտարի ավելի է սերտանում բանակ-հասարակություն կապը: Տարբեր հասարակական կազմակերպությունների այցելությունները զորամասեր, հանդիպումները զինծառայողների հետ նպաստում են թե՛ բանակում և թե՛ հասարակայնության տարբեր շերտերում տարվող ռազմահայրենասիրական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Այո՛, ձեռքբերումներ ունենք, և դրանց մասին հպարտությամբ ենք խոսում, սակայն եկեք աչքաթող չանենք նաև թերությունները, չէ որ դեռեւս չենք ձերբազատվել սպայի պատվի ու արժանապատվության վրա ստվեր գցող արատավոր արարքներից, զինծառայողների միջև ոչ կանոնադրային հարաբերություններից, զինվորական կարգապահության խախտումներից, ծառայության նկատմամբ անտարբեր, անպատասխանատու վերաբերմունքի դրսևորումներից: Իմ բոլոր զինակիցներին կոչ եմ անում 2017 թվականին նման բացասական երեւույթների դեմ ծավալել անհաշտ ու անհանդուրժողական պայքար:

Ինչ սպասումներով ենք դիմավորում Նոր տարին: Իհարկե, ցանկանում ենք, որ 2017 թվականին մեր բանակը ավելի մարտունակ ու հզոր դառնա: Սա է մեր գերխնդիրը, մեր գործը, մեր նպատակը և բոլորիս ջանքերը պետք է միավորենք ու ուղղենք դրա իրականացմանը: Անշուշտ, կուզենայինք, որ Նոր տարում ՀՀ ԶՈՒ անձնակազմի, ընդհանրապես մեր երկրի բոլոր քաղաքացիների համար կյանքը ավելի բարեկեցիկ դառնար, բոլորիս մեջ ավելանար բարությունն ու ներողամտությունը միմյանց նկատմամբ, մեզնից յուրաքանչյուրը իր պարտականությունների կատարման գործում լիներ ավելի պարտաճանաչ և պատասխանատու: Ցանկությունները, նպատակներն ու ակնկալիքները շատ են: Դրանց իրականացումը միայն ու միայն մեզնից է կախված:

Կարևորում եմ ՀՀ պաշտպանության նախարարի առաջ քաշած «Ազգ-Բանակ» հայեցակարգային գաղափարը, որի հիմքում հայրենիքի անվտանգությունն է: Ազգի անվտանգության ապահովումը բոլորիս պետք է համախմբի, պարտավորեցնի յուրաքանչյուրին իր մասնակցությունը բերելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին՝ անկախ նրանից՝ բանակում է ծառայում, թե՝ ոչ:

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Նոր տարում այս գաղափարի իրականացման ճանապարհին զարգացում եւ առավելագույն արդյունք ունենանք:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորելով ՀՀ ԶՈՒ անձնակազմին՝ միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում հայրենիքի հանդեպ իրենց պարտքը բարեխղճորեն կատարող բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին: Այս տոնական օրերին սահմանում՝ հակառակորդի դեմ հանդիման կրկնապատկված եռանդով մարտական հերթապահություն իրականացնողներին եւ մեր երկրի անդորրը հսկողներին եմ հատկապես խոսքս ուղղում:

Բոլորին մաղթում եմ ապահով կյանք, անձնական, ընտանեկան երջանկություն և ծառայողական հաջողություններ հայրենիքի պաշտպանության սուրբ գործում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}