Օզիլ. «Կմնամ, եթե մնա Վենգերը»
«Արսենալի» ղեկավարությանը չի հաջողվում երկարաձգել թիմի առաջատարներից մեկի` Մեսուտ Օզիլի պայմանագրի ժամկետը, ով հայտարարել է, որ կշարունակի մրցելույթները լոնդոնյան թիմում, եթե հստակ իմանա, որ մրցաշրջանի ավարտից հետո չի հեռանա գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
«Ես պետք է հստակ իմանամ, կպահպանի՞ իր տեղը գլխավոր մարզչի պաշտոնում Արսեն Վենգերը: Ակումբում բոլորը գիտեն, որ այստեղ եմ նրա համար: Նա է ինձ հրավիրել և լիովին վստահում է: Բոլորս հուսով ենք, որ Վենգերը կերկարաձգի պայմանագրի ժամկետը, քանի որ ուզում ենք հանդես գալ հենց նրա գլխավորությամբ»,- ասել է Օզիլը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում գերմանացի ֆուտբոլիստը մասնակցել է 18 հանդիպման` դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին