Բիզնես խարխլող հարկադրական միջոցներ ձեռնարկել միայն ծայրահեղ դեպքերում. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործարարության զարգացման ու խրախուսմանն ուղղված քայլերի վերաբերյալ հանձնարարականներ տվեց:
Առաջինն ուղղված էր իրավապահ մարմիններին, այն է՝ չխաթարել բիզնեսի զարգացմանը:
Վարչապետի խոսքերով՝ տնտեսության զարգացման համար կարևոր է պետական մարմինների կողմից բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծումը, ինչպես նաև այնպիսի միջոցառումների ձեռնարկումը, որոնք կապահովեն գործարար միջավայրի անխոչընդոտ զարգացումը:
Այս առումով, ըստ Կարեն Կարապետյանի, շատ կարևոր է Կառավարության կողմից Քրեական օրենսգրքում հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմի հստակեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը:
«Հաշվի առնելով գործարարության զարգացմանը և խրախուսմանն ուղղված քայլերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, առաջարկում եմ ՀՀ իրավապահ մարմիններին հանցավորության դեմ պայքարում իրենց իրավասության շրջանակներում հայեցողական լիազորություններ իրականացնելիս հնարավորինս խուսափել միջամտել տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը, իսկ վերջիններիս նկատմամբ բիզնես խարխլող կամ այլ կերպ վատթարացնող հարկադրական միջոցներ ձեռնարկել միայն ծայրահեղ դեպքերում», - նշեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին