Սոցապնախարարության երկու ծրագրի մասով 2017-ին վերահսկողություն է իրականացվելու
«Վերահսկողության թեմաների շրջանակներում մենք առաջարկում ենք ընդգրկել արդարադատության նախարարության դատական ակտերի հարմադիր կատարման ծառայությունը, պետական գույքի կառավարման վարչությունը, բնապահապանության նախարարության «Սևան» ազգային պարկը, «Դիլիջան» ազգային պարկը»,- Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագծի ներկայացմանն ասաց Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը:
Հաշվի առնելով բազմաթիվ հրապարակումները և բարձրացրած հարցերը կապված սոցիալական ոլորտի հետ, Ա. Նռանյանն ասաց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երկու ծրագրի մասով 2017-ին վերահսկողություն է իրականացվելու՝ հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում, հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքերով ապահովում:
ՎՊ նախագահի տեղակալի խոսքով, նախատեսվում է վերահսկողության իրականացում կառավարության պահուստային ֆոնդի մասով:
Նա տեղեկացրեց նաև, որ հաջորդ թեման առնչվում է ՊԵԿ-ին և ՊԵԿ-ի կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործմանը, բյուջետային մուտքերի ապահովմանը, պետական սեփականության կառավարմանը, արտաբյուջետային միջոցների ձևավորմանը և օգտագործմանը:
2017 վերահսկողության թեմա է Հայաստանի տարածքում ընդերքի օգտագործման տրամադրման օրինականությանը և ընդերքի օգտագործմանը, դա լինելու է ոչ մետաղական հանքավայրերի մասով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Պատգամավոր Թևան Պողոսյանի հարցը վերաբերում է սոցիալական ոլորտին, մասնավորապես խնդրեց անպայման ուսումնասիրել մամուլում եղած բոլոր դեպքերը, ստուգել ավելի շատ որակական խնդիրը, քանի որ ֆինանսական չարաշահումներ չեն գտնի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին