Վարդան Օսկանյանը չհիշեց՝ եղե՞լ են իր իշխանության տարիներին քաղբանտակյալներ Հայաստանում, թե՞ ոչ
«Ես «Համախմբում» կուսակցության անունից կարող եմ ասել, որ Հայաստանում, այո, միանշանակ, քաղբանտարկյալներ կան. Արմեն Մարտիրոսյանը, որ կալանավորվել էր, հիշում եք, հայտարարություն արեցինք, ինձ համար Անդրիաս Ղուկասյանը նույնպես քաղկալանավոր է, Ժիրայրը Սեֆիլյանը, հաց բերողը նույնպես», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը։
Նա հայտարարեց, որ եթե իրենք գան իշխանության, «բացառվելու է Հայաստանում քաղբանտարկյալների գոյությունը»։
Հարցին, թե քանի՞ քաղբանտարկյալ կար Հայաստանում երբ ինքը արտաքին գործերի նախարար էր, Վարդան Օսկանյանը հստակ չպատասխանեց և միայն ասաց. «Իմ ժամանակ, եթե եղել են քաղբանտարկյալներ, դատապարտելի է։ Ինձ հիշեցրեք, ես չեմ հիշում։ Եթե անուններ տաք, կարող է...։ Եթե եղել են, վստահ եղեք, որ ես դեմ եմ եղել այդ բոլորին»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին