Գուտերեշը լավատես չէ կարճաժամկետ հեռանկարում սիրիական ճգնաժամի լուծման հարցում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարծում է, որ առաջիկայում սիրիական ճգնաժամի կարգավորման հեռանկարները կասկածելի են։
«Դա հնարավոր է, միայն եթե հակամարտող բոլոր կողմերը հասկանան՝ նրանցից ոչ մեկը չի կարող հաղթել։ Նման գիտակցում դեռևս չկա»,-«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է նա, ելույթ ունենալով Մյուխենում ընթացող անվտանգության հարցերով համաժողովում։
«Այնպես որ ես լավատես չեմ կարճաժամկետ հեռանկարում սիրիական ճգնաժամի լուծման հարցում»,-հավելել է Գուտերեշը։
Նա նաև կարծիք է հայտնել այն մասին, որ «Իսլամական պետության» նկատմամբ հաղթանակը հնարավոր է միայն Սիրիայում և Իրաքում քաղաքական կարգավորման առկայության դեպքում։