Է. Նալբանդյանն ու Ֆ. Մոգերինին անդրադարձել են ՀՀ Նախագահի` Բրյուսել կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ բարձր ներկայացուցիչն անդրադարձել են առաջիկայում ՀՀ Նախագահի` Բրյուսել կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին։
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են ՀՀ-ԵՄ միջև իրավական նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը՝ երկուստեք հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի եզրափակել բանակցությունները։
Հարակից հրապարակումներ`
- Մոտենում է ՀՀ-ԵՄ բանակցությունների եզրափակիչ փուլը
- ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը 2017 թ. կմտնի ավարտական փուլ. Կ. Նազարյան
- Նալբանդյանը՝ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի մասով
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին