Թուրքիայում փախստականները ստիպված են լինում վաճառել ներքին օրգանները. ARD TV
Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականները, զրկված լինելով այդ երկրում որևէ կերպ գումար աշխատելու հնարավորությունից, հաճախ ստիպված են լինում վաճառել իրենց ներքին օրգանները:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, գերմանական ARD պետական հեռուստաընկերության ռեպորտաժը, գրում է, որ իրենց ներքին օրգանները վաճառել ցանկացող փախստականները գնորդներ են փնտրում համացանցում:
Ռեպորտաժը պատրաստողները, համացանցում տեղադրված հայտարարություններից մեկի հետքերով գնալով, գտել են Ահմեթ անունով մի սիրիացի փախստականի: Նա պատմել է հետևյալը. «Ես թուրքերեն չգիտեմ, ծանոթներ չունեմ, աշխատանք չունեմ, տուն չունեմ: Երիկամս վաճառում եմ, քանի որ ունեցածս խնդիրները լուծելու համար փող գտնելու այլ տարբերակ չունեմ»:
Նշվում է, որ տեղական «շուկայում» օրգաններ կարելի է գտնել 6-11 հազար դոլարով, իսկ օրգանների պատվաստմամբ զբաղվող մարդիկ դրանք առաջարկում են 30 հազար դոլարի սահմաններում:
Ավելի վաղ ներքին օրգանների վաճառքի դեպքեր էին հայտնաբերվել նաև Լիբանանում գտնվող սիրիացի փախստականների շրջանում:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական կայք. «Սիրիացի փախստականները Հայաստանում ամենաանկեղծ ընդունելությանն են արժանանում»
- Թուրքիայում փախստականների ճամբարում հրդեհի հետևանքով երեխաներ են մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին