Լուչանո Սպալետտի. «Եթե Տոտտիին դուռը ցույց տան, ես նույնպես չեմ մնա»
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին ակումբից հեռանալու պատրաստակամություն է հայտնել, եթե ղեկավարությունը որոշի չերկարաձգել պայմանագիրը հարձակվող Ֆրանչեստո Տոտտիի հետ։
«Ճիշտ որոշումը մեկն է՝ Տոտտիի հետ նոր պայմանագիրը։ Նա նույնիսկ պայմանագիր չունի ակումբի հետ, միայն ջենտլմենական պայմանավորվածություն, և այդպես պետք է լինի։ Եթե մրցաշրջանի վերջում Տոտտիին դուռը ցույց տան, ես նույնպես չեմ մնա։ Չեմ ուզում, որ նա իմ օրոք ավարտի կարիերան»,- Սպալետտիի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին