Հոլիվուդի Փառքի ծառուղում Թրամփի աստղը վնասած ամերիկացին տուգանվել է
Լոս Անջելեսի դատարանը տեղացի 53-ամյա Ջեյմս Լամբերտ Օտիսին դատապարտել է 3 տարվա պայմանական ազատազրկման և տուգանքի՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում Դոնալդ Թրամփի անվանական աստղը կոտրելու համար։
«Գազետա. ռու»-ն գրում է, որ դատավարության ընթացքում Օտիսը խոստովանել է մեղքը վանդալիզմի իրականացման մեջ։ Պայմանական ժամկետից բացի, տղամարդը ստացել է պատիժ՝ 20-օրյա հասարակական աշխատանքների, ինչպես նաև 4400 դոլարի տուգանքի տեսքով։
Դեպքը տեղի էր ունեցել անցած տարվա հոկտեմբերին։
2016-ի նոյեմբերին հայտարարվել էր, որ Դոնադ Թրամփի աստղը կպահպանվի շուրջօրյա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին