Թրամփը չպետք է հարաբերությունները փչացնի Ֆրանսիայի հետ. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Թրամփին հիշեցրել է երկու երկրների միջև լավ հարաբերությունները պահպանելու կարևորության մասին։
«Միշտ վատ է թեկուզ փոքր անվստահություն արտահայտել բարեկամական երկրի նկատմամբ։ Ես ինքս երբեք ինձ թույլ չեմ տալիս նման արտահայտություններ բարեկամական երկրների նկատմամբ ու խնդրում եմ ԱՄՆ նախագահին նման բան չանել Ֆրանսիայի հանդեպ», - «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Օլանդը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփն իր ելույթի ժամանակ պատմել է իր «շատ, շատ կարևոր» ընկեր Ջիմի մասին, որն արդեն հինգ տարի է Փարիզ չի մեկնում, քանի որ «Փարիզն այլևս այն Փարիզը չէ»։
Փետրվարի սկզբին Լուվրի մոտ ռազմական պարեկախմբի վրա կատարված հարձակումից հետո Թրամփն ասել էր, որ այդ ահաբեկչությունը պետք է նախազգուշացում դառնա ԱՄՆ-ի համար։
«Ֆրանսիան նորից վտանգի շեմին է։ Ամերիկա, կարգավորիր իրավիճակը», - գրել էր այն ժամանակ նա իր թվիթերյան միկրոբլոգում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին