«Օսկար»-ի սիրիացի հավակնորդին թույլ չեն տվել մուտք գործել ԱՄՆ
Սիրիացի օպերատոր Հալեդ Հատիբին, ում ֆիլմը պատմում է Սիրիայում մարդասիրական ոչ կառավարական «Սպիտակ սաղավարտներ»ի մասին, ներկայացված է «Օսկար»-ի, չեն թույլատրել մուտք գործել Միացյալ Նահանգներ:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ 21-ամյա օպերատորին ավելի վաղ տրամարդվել էր ԱՄՆ վիզա, սակայն նրան թույլ չեն տվել նստել «Թուրքական ավիաուղներ»-ի ինքնաթիռ, որը Ստամբուլից մեկնելու էր Լոս Անջելես:
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը վերջին պահին հրաժարվել է թույլ տալ սիրիացի օպերատորին մտնել ԱՄՆ, քանի որ նրա մասին ստացել են ինչ-որ «բացասական տեղեկատվություն»: Այդ տերմինի տակ կարող է տարբեր երևույթներ ծածկված լինել՝ ահաբեկիչների հետ կապից մինչև վիզային ռեժիմի սովորական խախտում:
«ԱՄՆ այցելելու համար անհրաժեշտ են գործող ճանապարհորդական փաստաթղթեր»,- այսպես են մեկնաբանել նախարարությունից օպերատորի մուտքն արգելելու փաստը:
Հարակից հրապարակումներ`
- «Օսկար»-ի ամենամյա երեկույթը չի կայանալու՝ հօգուտ փախստականներին աջակցող հանրահավաքի
- Իրանցի ռեժիսոր Ֆարհադին չի մասնակցի «Օսկար» մրցանակաբաշխությանը
- Ի նշան Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի, իրանցի դերասանուհին չի մասնակցի Օսկարի մրցանակաբաշխությանը
- «Օսկար»-ի հավակնորդներն են
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ