«Օսկար»-ի ամենամյա երեկույթը չի կայանալու՝ հօգուտ փախստականներին աջակցող հանրահավաքի
Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարել են ամենամյա երեկույթը չեղյալ համարելու մասին՝ ԱՄՆ-ում փախստականներին աջակցող հանրահավաքին օգնելու համար:
Գազետա.ռու-ն, հղում անելով Vox-ին, գրում է, որ երեկոյի փոխարեն The United Talent Agency կազմակերպությունը 250 հազար դոլար կնվիրաբերի ԱՄՆ իրավապաշտպան կազմակերպություններին, նաև կստեղծվի հիմնադրամ բոլոր ֆիզիկական անձանց համար, ովքեր կցանկանան նվիրատվություններ անել ԱՄՆ-ում փախստականներին օգնելու համար:
Կազմակերպության տնօրենի խոսքով, որոշել են չեղյալ հայտարարել երեկոն, երբ պարզ է դարձել, որ հնարավոր է արգելվի նաև իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադիի մուտքն ԱՄՆ, ում «Վաճառողը» ֆիլմը ներկայացված է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի ռեժիսոր Ֆարհադին չի մասնակցի «Օսկար» մրցանակաբաշխությանը
- Ի նշան Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի, իրանցի դերասանուհին չի մասնակցի Օսկարի մրցանակաբաշխությանը
- «Օսկար»-ի հավակնորդներն են
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ