Շվեդ աշակերտուհին հերքել է Ավստրալիայի գոյությունը
Ստոկհոլմից 17-ամյա աշակերտուհի Շելլի Ֆլորիդը ֆեյսբուքում առաջ է քաշել սեփական տեսությունը, համաձայն որի Ավստրալիան հորինված մայրցամաք և պետություն է vse42.ru-ն։
Համացանցի օգտատերերը գնահատել են տեսությունը։ 3 օրվա ընթացքում մոտ 21.393 մարդ կիսվել է այդ «ինֆորմացիայով», գրառման տակ ավելի քան 50 հազար մեկնաբանություն է հայտնվել։
Աղջիկը կարծում է, որ Ավստրալիան հորինվածք է։ Այն հորինվել է Բրիտանիայի կողմից, որպեսզի մարդկանց համոզի, որ բրիտանական կայսրությունը գաղութարարաության ժամանակներում իր կալանավորներին տեղավորել է այնտեղ։
«Դա քող է պատմության մեջ ամենաահռելի զանգվածային սպանությունները կոծկելու համար՝ կատարված ամենահայտնի կայսրություններից մեկի կողմից»,- եզրահանգում է կատարել Ֆլորիդը։
Նրա պնդմամբ, մոլորության մեջ են նրանք, ովքեր կարծում են, որ եղել են այդ երկրում։ Իրականում օդաչուները զբոսաշրջիկներին տեղափոխում են Հարավային Ամերիկայի կղզիներ, որտեղ դերասանները ավստրալացիների են խաղում, հայտարարել է Շելլին։
Աշակերտուհու թեորիան ծիծաղ է առաջացրել հայրենակիցների, զայրույթ՝ ավստրալացիների մոտ, ովքեր փորձել են համոզել, որ իրենց երկիրն իրական է։
Սակայն աղջիկը հրապարակել է աշխարհի քարտեզն՝ առանց Ավստրալիայի և դրանով ավելի շատ զայրացրել նրանց։
Ավելի ուշ 17-ամյա դպրոցականը խոստովանել է, որ չէր մտածի՝ ինչ-որ մեկը լուրջ կընդունի իր գրածը, ավելին՝ պատմությունն այսպիսի իրարանցում կառաջացնի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին