ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում պատեհություն է ստեղծվել. Արման Մուսինյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պատեհություն է ստեղծվել, և եթե Հայաստանն այս պատեհությունից չօգտվի, ապագայում սպասվելու են ավելի վատ փաստաթղթեր և ռազմական գործողությունների ծավալման հնարավորություն: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Արման Մուսինյանը:
Նրա համոզմամբ՝ եթե այս տարիների ընթացքում հարցը լուծված լիներ, Հայաստանը կծաղկեր ու կբարգավաճեր. «Հայաստանն այլևս ռեսուրս չունի ձգելու հակամարտության կարգավորումը: Սրա մեջ զիջողականություն կամ պարտվողականություն չկա: Հակառակը, եթե Հայաստանը գնա այս ճանապարհով, Ադրբեջանի վրա ճնշումները կմեծանան: Մանավանդ, մեր առաջ քաշած խաղաղության և բարիդրացիության գաղափարն աստիճանաբար ընկալվում է, մարդիկ մեծ մասով հավանություն են տալիս դրան»:
Դաշինքի ներկայացուցիչը կարծում է, որ քաղաքական ուժերը, որոնք համաձայն չեմ հիմնախնդրի կարգավորման իրենց դրույթների հետ, պետք է ազնվություն ունենան հայտարարելու, որ լուծում, որպես այդպիսին, չկա:
Վերջում բանախոսն ընդգծեց. «ՀՀԿ-ն թող հույս չունենա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՀԱԿ-ը մաքրելու կամ լեգիտիմացնելու է իրեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին