Խոշոր վթար Արարատի մարզում
ԱԻՆ-ն այսօր ժամը 15:58-ին ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ հաղորդմամբ, դեպքի վայրում եղել են ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 21-06» մակնիշի, «ԳԱԶել 33012» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ 1991 թ. ծնված Ն. Վ.) և «Opel Vectra» մակնիշի (վարորդ՝ 1972 թ. ծնված Ռ. Ղ-ը, ում տեղում ցուցաբերվել է համապատասխան օգնություն) ավտոմեքենաները:
Փրկարարները դուրս են բերել «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է (1987 թ. ծնված Ա. Ո.):
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին