ԵՄ-ի համար ֆինանսական ճգնաժամի նոր ալիք են կանխատեսել
ԵՄ-ին ֆինասական ճգնաժամի նոր ալիք է սպասվում, lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է դանիական Saxo Bank-ի գլխավոր արժութային ստրատեգ Ջոն Հարդին։
«ԵՄ-ում փոփոխությունները վաղուց են հասունացել։ Իրողությունների ներկայիս դասավորության պարագայում ճգնաժամն անխուսափելի է»,- կարծում է նա։
Նրա խոսքով, եթե ոչինչ չփոխվի, կարող են հայտնվել երկրներ, որոնք կհետևեն Brexit-ի՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օրինակին։ Առաջին թեկնածուն Իտալիան է։
«Այդ երկրի տնտեսությունն ուղղակի չի աճում, նրանք շատ մեծ պարտք ունեն։ Իտալիային կառուցվածքային բարեփոխումներ են պետք»,- ընդգծել է վերլուծաբանը։
Նա նշել է, որ ամենավատ վիճակը Հունաստանում է.«Այդ երկիրը երբեք հաշվի չի առնում իր պարտքերի հետ կապված պարտավորությունները։ Վերջ ի վերջո դա բերելու է կոլլապսի կամ սոցիալական պայթյունի։ Իհարկե, համաեվրոպական տնտեսության վրա սա նույնքան ազդեցություն չի ուեննա, ինչպես իտալական ճգնաժամը»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին