Միջազգային գործընկերներից շատերը մեր առաջ հարց են դնելու՝ բացեք «Ազգ-բանակի» փակագծերը. Կ.Բեքարյան
««Ազգ-բանակ»-ը հայեցակարգ-ռազմավարություն է, մարտավարություն է, մյուս կողմից նաև գործողություններ»,- Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին «Ազգ-բանակ. անվտանգության բանաձև» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքով, «Ազգ-բանակ» կոնցեպտը միանգամից իր հետ մի շարք էական բաներ է ենթադրում՝ հանրության բոլոր շերտերը, ինստիտուցիոնալ բոլոր մարմինները, անգամ ինչ- որ պահից յուրաքանչյուր անհատ պետք է կարողանա իր տեղը, դերը գտնել այդ կոնցեպտի մեջ:
«Պետք է պատկերացենք, որ ազգ-բանակն այն խնդիրը չէ, որ լուծվում է սև-սպիտակ կամ զրո-մեկ համակարգով, սա ընթացք է: Եթե այդ ընթացքը մեզ մոտ գնում է որակյալ, արագ, անընդհատ ավելացնում է ներգրաված շերտերի ընկալումը, հետևաբար մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Բոլորս դրա հետ կապ ունենք, հետևաբար եթե ունենք, պետք է մեր տեղն ու դերն ունենանք»,- ասաց Կ. Բեքարյանը:
Պատգամավորը նշեց, որ սա ստեղծում է պատասխանատվության լրիվ նոր որակի խնդիր՝ պատասխանատվություն գրեթե բոլոր ուղղություններով:
Կարեն Բեքարյանը կարևորեց խորհրդարանականների աշխատանքն այս ուղղությամբ:
«Ակնկալիքս խորհրդարանից առաջին հերթին այն է, որ այն փաթեթները, առաջարկները, օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կառնչվեն «Ազգ-բանակին», լրիվ այլ որակի քննարկում են ուզելու, լրիվ ուրիշ որակի սրտացավություն, ուրիշ որակի ընդունման գործընթաց: Սովորական պրակտիկ թեզը՝ ես ընդդիմություն եմ, ես դիմություն եմ, չպետք է գործի: Գիտակցական փոփոխություն պետք է տեղի ունենա, որ այստեղ ունենանք լրիվ այլ որակ»,- նշեց նա:
Կ. Բեքարյանի խոսքով, պատգամավորները պետք է պատրաստ լինեն նաև պատասխանել իրենց միջազգային գործընկերների հարցերին կապված այս հայեցակարգի հետ. «Վստահ եմ, որ մոտակա ամիսների ընթացքում միջազգային գործընկերներից շատերը մեր առաջ հարց են դնելու տարբեր մակարդակներում՝ բացեք ազգ-բանակի փակագծերը: Պետք է պատրաստ լինենք դա անել, անել այնքան պատշաճ, որ հարցադրումներն իրապես ստանան պատասխան, և ոչ թե որևէ շահարկման հնարավորություն»:
Նա կարևորեց նաև քաղհասարակության դերը, մեդիայի աշխատանքը:
«Մենք հասել ենք մեդիայի ազատության այնպիսի աստիճանի, որով կարող ենք հպարտանալ, բայց արդյոք դա բավարար է: Մեդիա գործընկերների՝ այս կոնցեպտում տեղավորվելու զգացողությունը մեզ համար շատ մեծ գին ունի: Հանրության լայն շերտերին մուլտիպլիկացնողը, օբյեկտիվ ինֆորմացիա տրամադրողը, այլընտրանքային ընկալում տվողը մեդիան է: Ունե՞նք այս կոնցեպտից բխող նրանց հետ աշատանքի ամբողջական համակարգ: Եթե ունենաք, արտակարգ է, եթե ոչ՝ միացյալ ուժերով փորձենք ունենալ»:
Կարեն Բեքարյանն ամփոփելով իր խոսքը՝ նշեց. «Լրիվ նոր բանաձևի կարիք ունենանք՝ արդյունավետ կենտրոնացման, այսինքն կենտրոնանալ ինչ-ինչ խնդիրների շուրջ, բայց կենտրոնանալ արդյունավետ»:
Հարակից հրապարակումներ`
- «Ազգ–բանակ» հայեցակարգի ներդրումը ենթադրում է հասարակության և ԶՈՒ միջև որակապես նոր մակարդակի փոխգործության ձևավորում. Հ.Քոթանջյան
- Մենք պարտադրված ենք ունենալու ռազմական գործին տիրապետող ազգաբնակչություն. Օնիկ Գասպարյան
- Վիգեն Սարգսյան. «Ազգ-բանակ»-ը հասարակության ինքնակազմակերպման ձև է
- Մեր բանակի առկայությունը պարտավորեցնում է այլ համակարգերին ևս բարձրանալ. Արմեն Մուրադյան
- Վ. Հարությունյան. Ի շնորհիվ սպայի, հասարակության մոտիվացիայի, կարողանում ենք ապահովել մեր անվտանգությունը
- ԿԳ նախարարի առաջարկը՝ ռազմագիտության դասավանդման վերաբերյալ
- «Ազգ-բանակը» մեր գոյության իրավունքը պաշտպանելու հայեցակարգ է. Արմեն Ռուստամյան
- Ավելի բարձր մասնագիտություն, քան սպայինն է, չկա. Լևոն Մկրտչյան
- Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման ներկայացրեց առաջնագծում զինծառայության «Ես եմ» ծրագիրը
- «Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո շրջանառության մեջ դրվեց երկու նոր նախագիծ՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ»
- ՀՀ նախագահ. Հանձնարարել եմ, անհապաղ քայլեր ձեռնարկել զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար
- ՀՀ նախագահ. Անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ ու լուծումներ
- Սերժ Սարգսյան. Մեզ պետք են լիարժեք մարդիկ, երկրի տերեր
- Մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը
- Բագրատ Սրբազան. Մեր զինվորները ոչ թե հայրենասեր են, այլ հայրենատեր
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը